Discovering the Future
«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց
Մրցակցային կրթության հնարավորություններ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ
apply now
Stages
General Information
«1991 ստորաբաժանում»

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը պարբերական է․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Անվճար դասընթացն անցկացվում է 6 և 12 ամիս տևողությամբ։ 6-ամսյա դասընթացը նախատեսված է դասընթացի մեկնարկին անմիջապես հաջորդող զորակոչին զորակոչի ենթակա տղաների, իսկ 12-ամսյա դասընթացը՝ հետագա զորակոչերին զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Իրականացվելու են նաև խմբային ավարտական նախագծեր՝ 6-ամսյա դասընթացի դեպքում վերջին 3-4 շաբաթների, իսկ 12-ամսյա դասընթացի դեպքում՝ վերջին 3 ամսվա ընթացքում։

FAST հիմնադրամը կազմակերպում է նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն
  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր
Ընդունելություն

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները։

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ փուլերով՝

  • Հայտերի ընդունում - մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 15
  • Թեստավորում - 2020 թ-ի դեկտեմբերի 20 - 25
  • Հարցազրույց - 2021 թ-ի հունվար
Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝

  • աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
  • աշխատել բարձր տեխնոլոգիական ընկերություններում
  • ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում
  • ձևավորել սեփական ստարտափը