For English Job Announcement, please press here.

Ներածություն

Մաթեմատիկայի մասնագիտական խմբի դերն է բարելավել և վերափոխել ավագ դպրոցում խորացված մաթեմատիկայի ծրագրի դասավանդման մեթոդաբանությունը՝ 10-րդ դասարանից բարձրացնելով և ուժեղացնելով հանրակրթական դպրոցների աշակերտների մաթեմատիկական մտածողությունը, հմտություններն ու գիտելիքները, նախապատրաստելու Արհեստական բանականության թեմաների ուսումնասիրմանը։

Այս աշխատանքն իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) մշակած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել ԱԲ հետազոտողի և նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և նախատեսում է ոլորտի գործընկեր կառույցների ներգրավում։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են այստեղ:

Մասնագիտական խմբի աշխատանքների նկարագիր և ակնկալվող արդյունք

Բովանդակության ուսումնասիրություն և սահմանում

  • 10-12-րդ դասարանների խորացված մաթեմատիկայի առարկայական նոր չափորոշիչների մանրակրկիտ ուսումնասիրություն, սովորելու և դասավանդման տեսանկյունից բարդ մոդուլների սահմանում ու նախապայման հանդիսացող առարկայական գիտելիքային բացերի դուրսբերում

  • Միջազգային փորձի ուսումնասիրություն, լավագույն փորձի հիման վրա 10-12-րդ դասարանների համար խորացված մաթեմատիկայի դասավանդման փոփոխության կամ նոր մոդուլների ավելացման կարիքի սահմանում

Ծրագրի և մեթոդաբանության մշակում

  • 10-րդ դասարանի մաթեմատիկայի առարկայական ծրագրի մշակում՝ դասավանդման վերափոխված մեթոդաբանությամբ

  • 11-րդ և 12-րդ դասարանների մաթեմատիկայի առարկայական ծրագրի մշակում՝ դասավանդման վերափոխված մեթոդաբանությամբ՝ նախատեսելով երկմակարդակ ծրագիր ԱԲ խորացված և ԱԲ ընդհանուր ծրագրով* սովորողների համար

*Համաձայն «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի, Արհեստական բանականության թեմաների ուսումանասիրությունը նախատեսված է 11-րդ դասարանից՝ երկմակարդակ ձևաչափով՝ ընդհանուր և խորացված՝ ելնելով երեխաների մաթեմատիկայի գիտելիքներից և կարողություններից։

Դասավանդման և ուսումնառության ռեսուրսների մշակում

  • Նոր ձևավորված մաթեմատիկայի առարկայական ծրագրերի դասավանդման համար դասապլանների մշակում

  • Ըստ անհրաժեշտության ուսումնառության նյութերի փաթեթի մշակում՝ նոր մեթոդաբանությամբ դասավանդման համար

Ակնալվող արդյունքի ժամանակացույց

Ակնկալվող վերջնարդյունք

Վերջնաժամկետ

10-րդ դասարանի համար

խորացված մաթեմատիկայի ծրագրի մշակում՝ հիմնված պետական առարկայական ծրագրի վրա և դասավանդման նոր մեթոդաբանությամբ

Մարտ-ապրիլ, 2023

10-րդ դասարանի համար

դասավանդման ու ուսումնառության ռեսուրսների մշակում և ուսուցիչների
հետ աշխատանք

Հուլիս-օգոստոս, 2023

11-րդ և 12-րդ դասարանների համար

խորացված մաթեմատիկայի երկմակարդակ ծրագրի մշակում՝ հիմնված պետական առարկայական ծրագրի վրա և դասավանդման նոր մեթոդաբանությամբ

Դեկտեմբեր, 2023

11-րդ և 12-րդ դասարանների համար

դասավանդման ու ուսումնառության ռեսուրսների մշակում և ուսուցիչների
հետ աշխատանք

Մարտի, 2024

Մասնագիտական թիմի կառուցվածքը

Մաթեմատիկայի մասնագիտական թիմը բաղկացած է 3 անդամից՝ 1 ավագ մասնագետից (ուղղորդող ղեկավար) և 2 մասնագետից։

Ավագ մասնագետներին ներկայացվող պահանջները հետևյալն են․

  • Ավագ դպրոցի աշակերտներին մաթեմատիկայի դասավանդման փորձառություն

  • Մաթեմատիկայի դասավանդման աշակերտակենտրոն ու նորարարական մեթոդների իմացություն

  • Դպրոցի առարկայական ծրագրի գերազանց իմացություն, հանրակրթական դպրոցներում դասավանդման մեթոդաբանության իմացություն

  • Կրթական ռեսուրսների մշակման փորձառություն

  • Օլիմպիական խմբակների վարումը կդիտվի որպես առավելություն

  • Միջազգային ծրագրերի և դրանց դասավանդման մեթոդաբանության իմացություն, ներգրավվածությունը կդիտվի որպես առավելություն

  • Թիմային աշխատանքները ուղղորդելու հմտություններ

  • Հետազոտական հմտություններ

  • Համակարգչային հմտություններ

Մասնագետներին ներկայացվող պահանջները հետևյալն են․

  • Դպրոցի աշակերտներին մաթեմատիկայի դասավանդման փորձառություն՝ նորարարական մեթոդներով

  • Կրթական ռեսուրսների մշակման փորձառություն

  • Միջազգային ծրագրերի և դրանց դասավանդման մեթոդաբանության իմացություն, ներգրավվածությունը կդիտվի որպես առավելություն

  • Թիմային աշխատանքի հմտություններ

  • Հետազոտական հմտություններ

  • Համակարգչային հմտություններ

Աշխատանքի ձևաչափ

Աշխատանքը նախատեսվում է ազատ գրաֆիկով՝ ներառյալ ըստ անհրաժեշտության հեռավար և խմբային հանդիպումներ FAST-ի թիմի, միջազգային մասնագետների, դպրոցների ուսուցիչների և այլ շահառուների հետ։ Մշակված ծրագրերը նախատեսված են քննարկել և հաստատել FAST-ի կողմից ձևավորված խորհրդական խմբի կողմից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների կողմից։

Պայմանագրի տիպը՝ աշխատանքային ծառայությունների մատուցման պայամանագիր։

Դիմելու ընթացակարգ.

Ընդունվում են ինչպես անհատների, այնպես էլ թիմային դիմումներ։ Դիմումի փաթեթը պետք է ներառի․

  • Թեկնածուի ինքնակենսագրականը

  • Մեկ էջի սահմանում վերլուծություն ՀՀ հանրակրթական դպրոցների հանրահաշվի դասավանդման հիմնական խնդիրների ու առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ (միայն Հայաստանից դիմորդների համար)

  • Առկայության դեպքում ներկայացնել (կցել կամ տալ հղումներ) ոլորտում կատարած աշխատանքների, հոդվածների, գրականության վերաբերյալ։

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․-ի փետրվարի 15-ը։Անհատական, ինչպես նաև խմբակային դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ․փոստի հասցեին։ Անհատական դիմումների դեպքում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը (ավագ մասնագետ կամ մասնագետ)։