2024-10-02
FAST Appoints Suzanna Shamakhyan as Executive Director and Expands Board of Directors
The Foundation for Armenian Science and Technology (FAST) announced the appointment of Suzanna Shamakhyan as Executive Director, effective January 1, 2025, following a decision by the Foundation’s Board of Trustees. The current CEO of the Foundation, Armen Orujyan, is joining the FAST Board of Trustees, continuing to contribute to the Foundation's mission as a member of the Board.
Suzanna has been with FAST for over six years, initially serving as Vice President of Partnerships and later as Vice President of Strategic Programming. Her expertise, deep understanding of FAST’s mission, and strong leadership have been key in shaping and implementing several strategic initiatives, including the Generation AI program.
Dr. Noubar Afeyan, FAST co-founder and member of the Board of Trustees stated,
"Suzanna is a capable leader who has helped propel FAST toward its goal of building an ecosystem that drives innovation and scientific advancement in Armenia and beyond. She is well positioned to lead FAST into its next chapter of impact and will build on the strong foundation established by Armen Orujyan, who we thank for his dedication and commitment to FAST.”
Suzanna brings over 12 years of experience in education management and internationalization. Thanks to her efforts, institutional collaborations have been established between Armenia and various institutions across more than 40 countries. Throughout her career, Suzanna has implemented programs that have impacted over 17,000 young people and more than 500 educators and researchers.
"I vividly recall the day FAST first announced its launch. I was truly inspired to see such influential people prioritizing the investment into Armenia's future with such a bold, long-term vision. My years with Armen and the FAST team have been an incredible journey, and it is with a sense of high responsibility that I assume the role of FAST's Executive Director. I deeply appreciate the trust and support extended by our entire community. With our collective efforts, I am confident FAST will enter a new phase of growth—strengthening our partnerships and expanding cooperation with the diaspora, and doing targeted work to achieve our mission,"
said Suzanna Shamakhyan.
As FAST enters a new phase of transformation and growth, its Board of Trustees will expand to welcome new members. Joining the existing board members – Dr. Noubar Afeyan, Artur Alaverdyan, Ingrid Hengster, and André Andonian – will be Raffi Festekjian, Managing Partner of NuArca, Talar Kazanjian, Executive Director of the Afeyan Initiatives For Armenia, and Dr. Armen Orujyan, the Founding CEO of FAST, who led the foundation during its first seven years of operation.
FAST-ը նշանակում է նոր գործադիր ղեկավար՝ ի դեմս Սյուզաննա Շամախյանի, և ընդլայնում իր խորհրդի կազմը
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է նոր ղեկավար կազմի ընտրության մասին․ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից FAST-ի գործադիր տնօրենի պաշտոնը կստանձնի Սյուզաննա Շամախյանը։ Հիմնադրամի ներկայիս ղեկավար Արմեն Օրուջյանը միանալու է FAST-ի Հոգաբարձուների խորհրդին՝ շարունակելով իր նպաստը բերել հիմնադրամի առաքելության իրականացմանն արդեն որպես Խորհրդի անդամ։
Սյուզաննա Շամախյանն ավելի քան 6 տարի մեծ ներգրավվածություն է ունեցել FAST-ում՝ նախ որպես համագործակցությունների, ապա ռազմավարական ծրագրերի փոխնախագահ: Նրա փորձագիտական գիտելիքը, FAST-ի առաքելության խորքային ըմբռնումը և առաջնորդությունն օգնել են մշակելու և իրականացնելու հիմնադրամի մի շարք ռազմավարական նախաձեռնություններ, ինչպիսին է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը:
Ըստ FAST-ի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանի․
«Սյուզաննան հմուտ առաջնորդ է, ում օգնությամբ FAST-ն իրականություն է դարձնում Հայաստանում և դրա սահմաններից դուրս նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգի ձևավորման իր առաքելությունը։ Վստահ եմ, որ կառուցելով այն ամուր հիմքերի վրա, որ դրել է Արմեն Օրուջյանը, ինչի համար նրան շնորհակալ ենք, Սյուզաննան լավագույնս կառաջնորդի հիմնադրամն իր զարգացման հաջորդ փուլում»։
Սյուզաննա Շամախյանն ունի ավելի քան 12 տարվա փորձ կրթության կառավարման և միջազգայնացման ոլորտում։ Նրա ջանքերով ինստիտուցիոնալ համագործակցություններ են հաստատվել Հայաստանի և ավելի քան 40 երկրի տարբեր կրթական և միջազգային հաստատությունների միջև։ Սյուզաննայի գործունեության ընթացքում ստեղծված ծրագրերն իրենց ազդեցությունն են բերել ավելի քան 17,000 երիտասարդի և 500-ից ավելի մանկավարժի ու հետազոտողի կյանքում։
«Շատ լավ հիշում եմ, երբ FAST-ը հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին, ինձ այնքան ոգևորեց, որ կան նման մարդիկ, որոնք կարևորում են Հայաստանի ապագայի մեջ ներդրումը և հանդես գալիս համարձակ ու երկարաժամկետ տեսլականով։ Արմենի և թիմի հետ անցած այս տարիները FAST-ում անմոռանալի ճամփորդություն են եղել, և ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել FAST-ի գործադիր տնօրենի դերը։ Շնորհակալ եմ մեր ամբողջ համայնքին վստահության և աջակցելու պատրաստակամության համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով FAST-ը դուրս կգա զարգացման նոր փուլ՝ էլ ավելի ընդլայնելով իր գործընկերային կապերն ու սփյուռքի հետ համագործակցության շրջանակը և առավել թիրախային դարձնելով իր գործունեության առանցքը»
- նշել է Սյուզաննա Շամախյանը:
FAST-ի փոխակերպման և զարգացման գալիք փուլում, նոր տնօրենի նշանակմանը զուգահեռ, ընդլայնվելու է նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Մասնավորապես՝ խորհրդում Նուբար Աֆեյանին, Արթուր Ալավերդյանին, Ինգրիդ Հենգսթերին և Անդրե Անդոնյանին են միանալու գործարար, «NuArca» ընկերության ղեկավարող գործընկեր Րաֆֆի Ֆըսթըգճյանը, «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ինչպես նաև FAST-ն իր գործունեության առաջին յոթ տարիներին առաջնորդած Արմեն Օրուջյանը։
Check our recent blog posts