Պաշտոնը՝ Python դասավանդող մասնագետներ
Վայրը՝ ՀՀ հանրակրթական ավագ դպրոցներ`Երևանում և մարզերում
Ուսուցման ձևը՝ դեմ առ դեմ (երբեմն՝ նաև առցանց)
Դասավանդման ժամաքանակը (մեկ դասարանի համար)՝
- 10-րդ դասարան, 1-ին կիսամյակ՝ շբթ. 4 դ/ժ
- 10-րդ դասարան, 2-րդ կիսամյակ, շբթ. 2 դ/ժ
Դասավանդման մեկնարկը՝ սեպտեմբեր, 2025թ.
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 7, 2025թ.
Նկարագրություն
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) արդեն 3 տարի է իրականացնում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ԱԲ ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։ Այս ծրագրով մենք աշակերտների շրջանում ձևավորում ենք անհրաժեշտ հմտություններ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի բնագավառներում՝ կենտրոնանալով Python ծրագրավորման լեզվի և արհեստական բանականության ուսումնասիրության վրա, ինչպես նաև զարգացնում ենք սովորողների հետաքրքրությունը՝ ԱԲ ոլորտում նորարարական գաղափարներ ստեղծելու և կիրառելու նկատմամբ:
Որպես Python ծրագրավորման լեզվի դասավանդող՝ Դուք առանցքային դեր կխաղաք այս նորարարական նախագծում: Ձեր օգնությամբ և մեր կողմից տրամադրված նյութերի ու վերապատրաստումների շնորհիվ՝ աշակերտները կկարողանան ուսումնասիրել Python լեզվի գործնական կիրառությունները և զարգացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում։
Աշխատանքային պարտականությունները
● Մասնակցել շարունակական վերապատրաստման և ուղղորդման ծրագրին, որը մեկնարկում է ամռանը՝ նախապատրաստական շրջանով, և ավարտվում ուսումնական տարվա ավարտին՝ ներառելով տարվա ընթացքում 3 անգամ դեմ առ դեմ վերապատրաստումներ, ընթացիկ առցանց գիտելիքային ու մանկավարժական վերապատրաստումներ և ուղղորդումներ։
● Տրամադրված բովանդակությունը համապատասխանեցնել աշակերտների կարիքներին (անհրաժեշտության դեպքում՝ վերանայել դասի պլաններ, առաջադրանքներ և նախագծային աշխատանքներ):
● Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացնել գրավիչ, ինտերակտիվ դասեր Python ծրագրավորման լեզվից՝ օգտագործելով FAST հիմնադրամի ուսումնական պլանը, հարթակը և ուսումնական նյութերը:
● Ստեղծել ուսումնական այնպիսի մթնոլորտ, որ աշակերտները սիրով մասնակցեն դասերին և համագործակցեն միմյանց հետ։
● Աջակցել և ուղղորդել աշակերտներին՝ օգնելով նրանց ուսումնասիրել Python ծրագրավորման լեզվի գործնական կիրառությունները։
● Ուսումնական գործընթացում ներառել նախագծային աշխատանքների իրականացումը:
● Համագործակցել FAST հիմնադրամի աշխատակիցների և փորձագետների հետ՝ տրամադրելով տեղեկատվություն աշակերտների գրանցած հաջողությունների մասին, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով՝ ուսումնական ծրագրի կամ տրամադրված ռեսուրսների բարելավման հետ կապված:
Թեկնածուին առաջադրվող պահանջներ
● Python ծրագրավորման լեզվի տեսական հիմունքների և հիմնական հասկացությունների իմացություն (օրինակ՝ տվյալների կառուցվածքներ, ալգորիթմներ, օբյեկտակողմնորոշված ծրագրավորում),
● համապատասխան կրթական որակավորում (ինֆորմատիկայի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն կամ ատեստավորում),
● Python ծրագրավորման լեզվի ուղղությամբ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
● գիտելիք և փորձ մեքենայական ուսուցման ոլորտում (կդիտվի որպես առավելություն),
● աշակերտներին (ցանկալի է ավագ դպրոցի տարիքի) դասավանդելու կամ խորհրդատվությամբ ուղղորդելու փորձ, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող ոլորտներում (խիստ ցանկալի է),
● մանկավարժական կրթություն (կդիտվի որպես առավելություն),
● հաղորդակցման և միջանձնային հարաբերություններում շփման հմտություններ՝ ավագ դպրոցի աշակերտներին դասապրոցեսում ներգրավելու և մոտիվացնելու համար,
● անգլերենի լավ իմացություն:
Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը ներառյալ լրացնել հետևյալ հարցումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (CV)։ Ընտրության նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կքննարկենք աշխատանքին եւ ծրագրին վերաբերող մյուս մանրամասները։
Ներգրավվելով այս ծրագրում՝ Դուք կունենաք հետևյալ առավելությունները.
● ԱԲ կրթությունը ՀՀ դպրոցներում տարածող առաջամարտիկների շարքը համալրելու հնարավորություն,
● դասավանդման և մենթորական արժեքավոր փորձ,
● այլ մասնագետների հետ կապերի ձեռքբերում և համայնքի մեջ ներգրավում,
● ճանաչում և գնահատում կրթական համայնքի կողմից,
● Հայաստանի կրթական համակարգի արդիականացման, տեխնոլոգիական նորարարության զարգացման և ՀՀ մրցունակության բարձրացման գործում Ձեր ներդրումն ունենալու հնարավորություն: